Թուրքական բանակն ավարտել է ցամաքային գործողությունը Հյուսիսային Իրաքում29 փետրվարի 2008 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակն ավարտել է ցամաքային գործողությունը քուրդ անջատողականների դեմ սահմանակից Հյուսիսային Իրաքում: Գործողությունն ավարտվել է հինգշաբթի երեկոյան: Թուրքիայի Գլխավոր շտաբը դեռեւս չի հաստատել այդ տեղեկությունը: NTV հեռուստաալիքը, հղում անելով Հյուսիսային Իրաքի իշխանությունների վրա, հաղորդում է որ գործողությունը դադարեցվել է, մասնավորապես, Զապի շրջանում, որտեղ ընթանում էին մարտական գործողությունները: «Զապի շրջանում գործողությունները դադարեցվել են»,-մեջբերում է հեռուստաալիքը հյուսիսիրաքյան նախարար Յավար Ջաբարին: «Ուրբաթ առավոտից այդ շրջանում լռություն է տիրում»,-հաղորդում է NTV թղթակիցը, նշելով, որ այդ շրջանից Թուրքիա են վերադառնում զինվորականներով լի ավտոմեքենաներ: Գործողությունը Հյուսիսային Իրաքում սկսվել էր փետրվարի 21-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ տարեկան մանդատի հիման վրա, որ կառավարությունը ստացել էր խորհրդարանից անցյալ տարվա հոկտեմբերին: Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով, ըստ փետրվարի 28-ի տեղեկությունների, ոչնչացվել են ՔԱԿ-ի 237 գրոհայիններ, զոհվել են նաեւ 24 զինծառայողներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |