AFP. ՀՀ-ն ուզում է արևային էներգիայի միջոցով նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից27 դեկտեմբերի 2017 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, որն էներգետիկ կարիքների բավարարման հարցում տևական ժամանակ է գործակցում էր միայն Ռուսաստանի հետ, այժմ հուսով է նվազեցնել այդ կախվածությունը՝օգտագործելով արևի էներգիան: Այդ մասին ասվում է AFP հոդվածում: 2006-ին Մոսկվան ամբողջապես իր հսկողության տակ առավ ՀՀ էլեկտրակայանները: ՌԴ-ն ապահովում է նաև երկրում սպառվող բնական գազի 80 տոկոսը և մատակարարում է երկրի միակն ԱԷԿ-ի՝ Մեծամորի ատոմակայանի հումքը: Հոդվածում ասվում է, որ ՀՀ-ում արևային էներգետիկան մեծ հեռանկարներ ունի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը շատ ավելի արևառատ երկիր է, քան Եվրոպայի երկրներից շատերը, և որ, ըստ կառավարության, ամեն տարի երկրում 1 քմ արևի լույսից կարելի է ստանալ 1720կՎտ/ժ, մինչդեռ Եվրոպայում միջինը այդ ցուցանիշը հավասար է 1000 կՎՏ/ժ: Ձգտելով ավելացնել էներգիայի նոր աղբյուրները՝ ՀՀ կառավարությունը միաժամանակ ձգտում է մինչև 2020թ. ավելի քան մեկ երրորդով կրճատել բնական գազի արտանետումները 2010-ի համեմատ: «Մենք երբեք պատրանքներ չենք ունեցել, որ ատոմակայանը կարող է հավերժ աշխատել: Մի օր մենք ստիպված ենք լինելու այն կանգնեցնել և պետք է պատրաստ լինենք դրան»,-ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Ըստ նրա, դա է պատճառը, որ ՀՀ-ն վերջին տարիներին ձգտում է զարգացնել էներգիայի բոլոր այլընտրանքային աղբյուրները՝ հիդրոէներգետիկան, օգտագործել քամու և արևի էներգիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |