Մոուրինյո. Մխիթարյանը դինամիկա հաղորդեց ՄՅՈւ-ին «Բերնլիի» հետ խաղում![]() 27 դեկտեմբերի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի խաղը «Բերնլիի» հետ հանդիպմանը, որն ավարտվել է 2:2 հաշվով: Նա նշել է, որ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Հայաստանի և Անգլիայի հավաքականների կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Ջեսսի Լինգարդը «դինամիկա հաղորդեցին թիմին», գրում է BBC-ին: «Մենք պետք է հաղթեինք: Ինձ գոհացնում է այն խաղը, որը ցուցադրվել է և այն, ինչպես արձագանքեցին 0:2 հաշվին (առաջին խաղակեսից հետո) »,-ասել է մարզիչը: «Լինգարդը դուրս եկավ խաղադաշտ և օգնեց թիմին: Նա և Մխիթարյանը դինամիկա հաղորդեցին թիմին»,-հավելել է Մոուրինյոն: Երկարատև դադարից հետո Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել դեկտեմբերի 20-ին «Բրիսթոլ Սիթիի» հետ հանդիպմանը: ՆԱ ՄՅՈւ կազմում 69-րդ րոպեին փոխարինել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է 1:2 հաշվով: Դրանից առաջ վերջին անգամ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ «Բրայթոնի» հետ խաղում: Լուրեր են շրջանառվում, որ այդ խաղից հետո Մխիթարյանը վիճաբանություն է ունեցել Մոուրինյոյի հետ: Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 9 խաղից դաշտ է դուրս եկել միայն երեքին: Ըստ անգլիական ԶԼՄ-ների՝ Մխիթարյանը տարաձայնություններ ունի «ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:Ավելի վաղ Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |