Պելե. Եթե հիմա խաղայի՝ ապա միայն «Բարսելոնայում»![]() 27 դեկտեմբերի 2017 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հայտարարել է, որ եթե հիմա գործող ֆուտբոլիստ լիներ, ապա միայն «Բարսելոնայի» կազմում կխաղար: «Զուտ տեսականորեն, եթե ես հիմա խաղայի, ապա միայն «Բարսելոնայի» հետ կկարողանայի պայմանագիր կնքել, քանի որ այդ թիմը քիչ թե շատ այն ոճով է խաղում, ինչ «Սանտոսը»: Կարծում եմ՝ Կատալոնիայում ինձ ավելի հարմարավետ կլիներ խաղալը»,-ասել է Պելեն, հայտնում է sports.ru-ն: Պելե-ն կենտրոնական հարձակվող է եղել, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանտոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |