Աշխարհի գավաթը հյուրընկալող ՌԴ քաղաքներ ավիատոմսերի գինը կրկնապատկվել է

Աշխարհի գավաթը հյուրընկալող ՌԴ քաղաքներ ավիատոմսերի գինը կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Ավիատոմսերը դեպի 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող ռուսաստանյան քաղաքներ թանկացել են առնվազն երկու անգամ։

Ինչպես հայտնում է ռուսաստանյան ՌԲԿ գործակալությունը, պարզվել է, որ առաջնության օրերին այս ուղղություններով ավիատոմս գնելու համար ուղևորները կրկնակի շատ պետք է վճարեն՝ նախկինում դեկտեմբեր ամսին գործող գների համեմատ։

Մոտ հինգ անգամ թանկացել են դեպի Վոլգոգրադ ավիատոմսերը։

2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Խաղերը տեղի կունենան երկրի 11 քաղաքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---