Մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում օտարալեզու դասավանդումը հնարավոր կդառնա![]() 27 դեկտեմբերի 2017 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Մագիստրոսական կրթական ծրագրերի 30%-ը, ասպիրանտական ծրագրերի՝ 50%-ը կարող է կազմակերպվել օտար լեզուներով: ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել բուհերի միջազգայնացման գործընթացում։ «Նախատեսվում է որակական փոփոխությունների ենթարկել ծրագրերը, այդ նպատակով առաջ է քաշվում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերի գաղափարը: Որպես վերահսկողական գործիք, պետության կողմից կօգտագործվի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա վերջին նիստը, օրակարգում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |