Թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Մոնպելյեի մրցաշարին

Թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Մոնպելյեի մրցաշարին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի 2018-ի փետրվարին կայանալիք Մոնպելյեի տղամարդկանց մրցաշարին: Մասնակցության հայտերը հաստատել են նաև բելգիացի Դավիթ Գոֆենը, ֆրանսիացիներ Ժո Վիլֆրիդ Ցոնգը, Ռիշար Գասկեն, Բենուա Պերը, Ժերեմի Շարդին և Պիեռ Յուգ Էրբերը, ինչպես նաև Տոմաշ Բերդիխը և իսպանացի Դավիթ Ֆերերը, հայտնում է championat.com-ը:

Խաչանովից բացի Ռուսաստանը մրցաշարում կներկայացնեն նաև Անդրեյ Ռուբլյովն ու Դանիիլ Մեդվեդևը: Որպես պահուստային խաղացող ընդգրկված է Անդրեյ Կուզնեցովը:

Մոնպելյեի մրցումների գործող հաղթողն է համարվում Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---