Երևան-Արտաշատ մայրուղու կամուրջներն ու ուղեանցերը պատրաստ են![]() 27 դեկտեմբերի 2017 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում 2016-ի սեպտեմբերին մեկնարկած 8 կամրջի և ուղեանցի կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ Նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել և ծանոթացել կատարված աշխատանքներին։ Ամբողջությամբ վերակառուցվել է Այնթապի կամուրջը, ափային հենարանների հիմքերի վրա կառուցվել է նորը։ Վերակառուցվել է նաև Մասիս-2 կամուրջը, որը Մասիս գյուղական համայնքից կապ է ապահովում դեպի վարելահողեր։ Մասիս-Այնթապ համայնքները կապող կամրջային հանգույցում նախարարը մեկուսացման որոշակի թերություններ է նկատել և հանձնարարել շտկել դրանք։ Մասիս քաղաքը Մարմարաշեն համայնքին կապող կամուրջը նորակառույց է։ Նորակառույց է նաև Բուրաստանի ուղեանցը, որը համայնքի բնակիչների գյուղտեխնիկայի և անասունների համար անվտանգ երթևեկ ու անցում է ապահովում դեպի վարելահողեր ու արոտավայրեր։ Արաքսավան-Դիմիտրով և Արտաշատի կամուրջների մի շարք հատվածներում մնացել են միայն արգելապատնեշների տեղադրման և գծանշման որոշակի աշխատանքներ։ Նախարարին ներկայացնելով իրավիճակը՝ շինարարները նշել են, որ մեկ-երկու օրից աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |