Արզնիի ռազմական օդանավակայանին թույլ կտան ընդհանուր նշանակության ավիացիա սպասարկել![]() 27 դեկտեմբերի 2017 - 19:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը կարող է ընդգրկել քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրվել է է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի օդանավակայանն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար: Ընդհանուր նշանակության ավիացիա են համարվում քաղաքացիական ավիացիայի բոլոր ճյուղերը բացի ուղևորափոխադրումներ ու բեռնափոխադրումներից։ Դրանց թվում են ավիացիայի ուսումնամարզական, գյուղատնտեփսական, սպորտային ու բազմաթիվ այլ ոլորտները։ Նախագխի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման շրջանակներում նախատեսվում է հնարավորություններ ստեղծել՝ ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացներին, մասնավորապես օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Նշված գործառույթներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օդանավերի տեխնիկական սպասարկման գծային (բազային) կենտրոնի ստեղծման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |