Սևանում հանգստի արդյունաբերության զարգացած միասնական համակարգ կստեղծվի![]() 28 դեկտեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Սևան» ազգային պարկի զարգացման հայեցակարգը, որով Սևանա լճի հանգստի և զբոսանքի նոր կառուցվող օբյեկտների համար պարտադիր պահանջներ են սահմանվում՝ զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման նպատակով։ Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Օբյեկտները պետք է ունենան կանաչ գոտի, լողավազան և զվարճանքի այլ ծառայություններ: Ակնկալվում է լճում և դրա ջրհավաք ավազանում ստեղծել բարձր հանգստի արդյունաբերության զարգացած միասնական համակարգ, որը կդառնա տարածաշրջանի բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս տնտեսական ճյուղ: Հայեցակարգի հիմքում ընկած է տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ` ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացման և զբոսաշրջության զարգացման ապահովումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |