Հայաստանը տեխնոլոգիական համալսարան կունենա![]() 28 դեկտեմբերի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեխնոլոգիական համալսրան կհիմնվի։ Համապատասխան որոշումը հաստատվել է գործադիրի դեկտեմբերի 28-ի նիստում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։ Նախատեսվում է այն դարձնել համաշխարհային հավակնություններ ունեցող կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության առաջատար հարթակ։ Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հայեցակարգում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |