2017-ի ամենաանօգուտ գաջեթները հայտնի են (վիդեո) 28 դեկտեմբերի 2017 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Engadget հարթակի փորձագետները կազմել են 2017 թվականի ամենաանօգուտ գաջեթների ցանկը։ Այս մասին գրում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Այդ ցանկում է ներառվել Juicero հյութքամիչը, որն արդեն տեղ է գտել նմանատիպ մի շարք այլ վարկանիշներում: $400 արժողությամբ սարքը մշակողները նախնական շրջանում ցանկացել են վաճառել այն $700-ով։ Սարքը նախատեսված է մրգային խյուսի տուփից հյութ քամելու համար։ Ընդ որում, Juicero-ը կարելի է օգտագործել միայն նույն ընկերության արտադրանքի համար: Հյութքամիչի փորձարկման արդյունքում պարզվել է, որ այս կոնտեյներներում պարունակվող հյութը կարելի է առանց որևէ խնդրի քամել նաև ձեռքերով: Վարկանիշում հայտնվել է նաև LG ընկերության ձեռքի ժամացույցը, քանի որ առանց վերալիցքավորման այն չի աշխատում նույնիսկ մեկ օր: Bluetooth բարձրախոսով «խելացի գլխարկը» նույնպես ցանկում է: Գլխարկը կրող մարդը կարող է երաժշտություն լսել և խոսել հեռախոսով, օրինակ` վազքի ժամանակ: Գլխարկի գինը մոտ $130 է: Այս տարի փորձագետներին հիասթափեցրել է նաև Samsung ընկերության Bixby «խելացի» ձայնային օգնականը, որը չի կարողացել հարկ եղածի պես արձագանքել օգտատերերի պարզ հրահանգներին: Hushme ձայնային դիմակը տարվա ամենածիծաղելի գաջեթներից մեկն է ճանաչվել։ Սարքը հեռախոսազրույցի ժամանակ խլացնում է օգտատիրոջ ձայնը, որպեսզի մարդկանց անհանգստություն չպատճառվի և նրանք չլսեն խոսակցությունը: Դիմակը տարօրինակ տեսք ունի, ինչի հետևանքով այն կրողը ֆիլմերում չարագործ կերպարի է նմանվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |