Goal. Մանջուկիչը հրաժարվել է Չինաստանում տարեկան 15 մլն եվրոյից![]() 28 դեկտեմբերի 2017 - 17:56 AMT PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող էր տեղափոխվել Չինաստան: Ըստ Goal-ի, «Հեբեյ Չայնա Ֆորչունը» խորվաթ ֆուտբոլիստին տարեկան 15 մլն եվրո է առաջարկել, սակայն Մարիոն հրաժարվել է: Նա ցանկանում է շարունակել կարիերան «Յուվենտուսում», հայտնում է Eurosport-ը: Ավելի վաղ «Տյանցզինը» նրան տարեկան 8 մլն եվրո էր առաջարկել մինչև 2020-ի ամառը, սակայն նույնպես մերժվել էր: Մանջուկիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2020-ի ամառը: 31-ամյա հարձակվողը 2017/18 խաղաշրջանում Իտալիայում մասնակցել է 16 հանդիպման, 4 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցման: «Հեբեյ Չայնա Ֆորչունի» կազմում են խաղում Ստեֆան Մբիան, Ժերվինիոն և Էսեկիել Լավեսսին, իսկ մարզիչն է Մանուել Պելեգրինին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |