Apple-ը ներողություն է խնդրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար29 դեկտեմբերի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը ստիպված է եղել ներողություն է խնդրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար: Ընկերությունը քննադատությունների առարկա է դարձել այդ գործողությունների համար, թեև պնդում է, որ ձգտում է դրանով երկարացնել սմարթֆոնների աշխատանքի ժամկետը: Ընկերությունը հայտարարել է, որ կփոխարինի մարտկոցներն ավելի փոքրերով և 2018-ին ծրագրային ապահովում կթողարկի, որը թույլ կտա օգտատերերին հետևել հեռախոսի մարտկոցի վիճակին, գրում է BBC-ին: Նախկինում ևս կասկածներ կային, որ Apple-ը միտումնավոր դանդաղեցնում է իր սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը: Կարծիք կա, որ դանդաղեցնելով հին սմարթֆոնների աշխատանքը, ընկերությունը խթանում է օգտատերերին նոր մոդելները ձեռք բերել: Ինչպես պարզաբանել է ընկերությունը, այֆոնների մարտկոցները ժամանակի հետ կորցնում են աշխատունակությունը: Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված նոր հայտարարության մեջ ասվում է, որ կէժանացվի մարտկոցի փոխարինման գինը, որի երաշխիքային ժամկետը սպառվել է, 79 դոլարից մինչև 29 դոլար iPhone 6-ի կամ ավելի նոր մոդելների բոլոր սեփականատերերի համար: Նշվում է, որ ընկերության այդ քայլերն ուղղված են օգտատերերի շրջանում վստահության վերականգնմանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կալիֆորնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը դատի է տվել Apple ընկերությանը՝ վերջինիս կողմից հին սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման փաստն ընդունելուց հետո: Մաիլյանը մտադիր է ընկերությունից 999999999000 կամ գրեթե տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |