Հայաստանի նախագահ. ԼՂՀ անկախության իրավունքը Կոսովոյից բոլորովին պակաս չէ29 փետրվարի 2008 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հռչակումը հանդիսանում է միջազգային հանրության ամենացավալի հարցը տվյալ պահին: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի անկախության հռչակումն անխուսափելի էր: «Ես ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչպես որեւէ ժողովուրդ կարող է չցանկանալ անկախություն: Խնդիրն ուրիշ բանում է. արդյո՞ք մի շարք երկրների վերաբերմունքը կհանգեցնի Սերբիայի դիրքորոշման թուլացմանը: Իսկ մեզ համար Կոսովոյի անկախությունը շատ կարեւոր նախադեպ է, ինչ էլ որ չասեն: ԼՂՀ անկախության իրավունքը Կոսովոյից բոլորովին պակաս չէ: Պարզապես այդ դեպքը հաստատում է հայերի կողմից ընտրված ուղու ճշտությունը»,- ասել է պետության ղեկավարը:Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ պաշտոնական ճանաչմանը, ապա Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ ներկայիս հարաբերությունները ավելի լայն են, քան պարզապես ճանաչումը: «Վերջիվերջո, մենք միշտ կարող ենք ճանաչել ԼՂՀ-ն` որպես անկախ պետություն եւ համապատասխան դիվանագիտական որոշում կայացնել: Սակայն մենք պետք է մտածենք, թե ինչպես դա կանդրադառնա բանակցային գործընթացի վրա: Եթե բանակցությունները հայտնվեն փակուղում, ապա Հայաստանն անմիջապես կճանաչի ԼՂՀ-ն: Ամեն ինչ պետք է ճիշտ պահին անել»,- ընդգծել է Քոչարյանը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |