10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է մոտ 4 անգամ29 դեկտեմբերի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - 10 տարում Արցախի ՀՆԱ-ն աճել է 3,8 անգամ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ մոտ 70 մլրդ դրամի անվանական ՀՆԱ-ն տասը տարում հասել է մոտ 270 մլրդ դրամի: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,7 անգամ՝ գերազանցելով 59 մլրդ դրամը: 2,2 աճել է միջին անվանական աշխատավարձը՝ 2007-ի 68.000 դրամից 2017-ին հասնելով 153.000 դրամի: «Եթե 2007 թվականին Արցախում արտադրվում էր 90 միլիոն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, ապա այս տարի այն կլինի մոտ 350 միլիոն կՎտ/Ժ՝ 10 տարում մոտ 3.8 անգամ ավելի: Իսկ ահա մի քանի տարուց հիդրոէներգետիկայի արտադրանքը կհասցնենք մոտ 800 միլիոն կՎտ/Ժ-ի»,- անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ նշել է պետնախարարը: 10 տարում մոտ 40%-ով աճել է մշակվող հողատարածքների քանակը, իսկ արտադրված հացահատիկի ծավալն աճել է ավելի քան 3 անգամ՝ 2007-ի 52.000 տոննայից անցնող տարում հասնելով 160,000 տոննայի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |