Իրանցի կանայք չեն ձերբակալվի իսլամական հուգուկապի կանոնները խախտելու համար29 դեկտեմբերի 2017 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Կանայք Իրանում այլևս չեն ձերբակալվի իսլամական հագուկապի կանոնները խախտելու համար: Associated Press գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է Թեհրանի ոստիկանության պետ, գեներալ Հոսեյն Ռահիմին: «Ոստիկանությունն այլևս չի ձերբակալի ու հատուկ կենտրոններ չի ուղարկի կանանց, որոնք կխախտեն 1978–1979 թվականների իսլամական հեղափոխությունից հետո հաստատված հագուկապի հատուկ կանոնները»,- ասել է Թեհրանի ոստիկանապետը: Նրանց դեմ նաև այլևս քրեական գործեր չեն հարուցվի: Իսլամական օրենքներին չհամապատասխանող հագուկապ ունեցող կանայք փոխարենը կհաճախեն ոստիկանականության կազմակերպած դասընթացներին: Կանոնները պարբերաբար խախտողների նկատմամբ պետությունը դատական գործընթաց կսկսի: Վերջին 40 տարում իրանցի կանանց պարտադրվել է ծածկել մազերը երկար գլխաշորով: Երիտասարդներն ավելի ազատամիտ եմ, նրանք կրում են այնպիսի գլխաշորեր, որոնք ամբողջությամբ չեն ծածկում մազերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |