Ժողովրդագիր. 2018-ին ծնելիությունը կնվազի 7-8%-ով![]() 29 դեկտեմբերի 2017 - 14:14 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Հայաստանում ծնելիության մակարդակը կնվազի 7-8%-ով, մահացածների թիվը կաճի, ամուսնություններինը՝ կնվազի: Panorama-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանից միգրացիոն հոսքերի համար վերջին տարիներին արտաքին լուրջ գործոն հանդիսացել է երկրի ԵԱՏՄ անդամակցությունը: 2017-ին տնային տնտեսությունների 35%-ից ավելին մասնակից է եղել միգրացիոն գործընթացներին: 2016-ի համեմատ 2% աճ է նկատվել: «Օրինական հիմունքներով, պայմանագրերով արտերկրում աշխատելու հեռանկարը գայթակղել է հազարավոր մարդկանց: Միգրացիան այլևս աղքատությունից խուսափելու միջոց չէ: Շատ են այն ընտանիքները, որոնք միգրացիայի արդյունքում տնտեսական վիճակի ոչ թե բարելավում են ունենում, այլ վատթարացում»,- նշել է Եգանյանը՝ հավելելով, որ միգրացիոն հոսքերի զգալի մասը բաժին է հասնում Ռուսաստանին: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |