Կինոքննադատները հրապարակել են 2017-ի ամենաթերագնահատված ֆիլմերի ցանկը29 դեկտեմբերի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Variety-ի փորձագետները հրապարակել են 2017-ի ամենաթերագնահատված ֆիլմերի ցանկը, որոնք չեն դարձել վարձույթի առաջատարներ, չնայած կինոքննադատների բարձր գնահատականներին: Առաջինը ցանկում Յորգոս Լանտիմոսի «Սուրբ եղնիկի սպանությունը» ֆիլմն է Նիքոլ Քիդմանի և Քոլին Ֆարելի մասնակցությամբ: Մայիսին, երբ ֆիլմը ներկայացվեց Կաննի կինոփառատոնում, կանխատեսումներ եղան, որ այն կառաջադրվի Օսկարի և նույնիսկ համեմատում էին Սթենլի Կուբրիկի ֆիլմերի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Սակայն, դիստրիբյուտորը բազում այլ նախագծեր ուներ և ֆիլմը պատշաճ ուշադրության չարժանացավ: Աննկատ մնաց նաև «Կորուսյալ քաղաք Z» ֆիլմը Չարլի Հաննեմի, Ռոբերտ Պատիսոնի և Սիեննա Միլլերի մասնակցությամբ, որը պատմում է դեպի Ամազոնի ջունգլիներ խորհրդավոր գիտարշավի մասին: Եռյակը եզրափակում է «Սեռերի պատերազմը» Ուիմբլդոնի չեմպիոն Բոբբի Ռիգսի և թենիսիստուհի Բիլլի Ջին Քինգի միջև, որի դերում նկարահանվել է Էմմա Սթոունը: Ընդհանուր առմամբ ցանկում 13 ֆիլմ կա, այդ թվում «Ավելի ուժեղ», «Մադբաունդ» ֆերման», «Փաթթի Քեյքս», «Լողափնյա առնետները», «120 հարված րոպեում», «Ուրվականի պատմությունը», «Անձնական գնորդը», «Լավ ժամանակը», «Նրանց աստղային ժամը» կինոժապավենները և այլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |