ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԵՎ ԴԻՆԱՄԻԿ ԲՆՈՒՅԹ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

PanARMENIAN.Net - Ժամանակի փորձությունն անցած ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման ու բազմակողմ համագործակցության հունով, իսկ մեր պետությունների ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերում ավելի լայնածավալ ու դինամիկ բնույթ, ինչպես երկկողմ հարաբերությունների առումով, այնպես էլ ԱՊՀ, Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի եւ «Կովկասյան քառյակի» շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկված Հայաստանի Անկախության տոնի առթիվ ուղերձում: Ողերձում ասվում է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների ձեւավորման եւ շուկայական բարեփոխումների անցկացման գործում: Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի ավանդը բարիդրացիության, բարեկամության եւ փոխօգնության քաղաքականության իրականացման գործում` ի նպաստ Անդրկովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---