Բեռլինում Ամանորին կանանց համար առաջին անգամ անվտանգության գոտիներ կլինեն![]() 30 դեկտեմբերի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում Ամանորին կանանց համար առաջին անգամ անվտանգության գոտիներ կլինեն: Անվտանգության նոր միջոցները սահմանվում են կանանց ոտնձգություններից պաշտպանելու համար: Քյոլնում 2 տարի առաջ Ամանորի օրերին կանանց դեմ ուղղված հարձակումների և կողոպուտի մեծաթիվ դեպքերը ցնցեցին Գերմանիան: Հարյուրավոր կանայք հայտնեցին, որ հարձակման զոհ են դարձել՝ արտաքինով ներգաղթյալների հիշեցնող տղամարդկանց ավազակախմբերի կողմից: Քյոլնում իրադարձությունների պատճառով երկրում աճել է սոցիալական լարվածությունը, որը կապում են մեծաքանակ փախստականների և ներգաղթյալների հետ՝ 2015-ին մոտ 1,1 մլն մարդ է ներգաղթել Գերմանիա: Ակնկալվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ են Ամանորը Բեռլինում դիմավորելու: Քաղաքում անվտանգության ուժեղացված կանոններ կսահմանվեն՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ կարգելվի մեծ պայուսակներ, ուսապարկեր, ինչպես նաև ալկոհոլ տանելը, գրում է BBC-ին: Հարձակումների կամ սեռական ոտնձգությունների ենթարկված կանայք կկարողանան օգնություն ստանալ հատուկ «անվտանգության գոտիներում», որտեղ կհերթապահեն Կարմիր խաչի աշխատակիցները: Քաղաքային ոստիկանությունը նաև հատուկ խորհուրդներ է հրապարակել կանանց համար՝ կոչ անելով դիմել օգնության, եթե նրանք վտանգ զգան, ինչպես նաև փոքր պայուսակներ վերցնել առանց արժեքավոր իրերի: Սակայն անվտանգության գոտիների գաղափարը բոլորի սրտովը չէ: Քննադատները պնդում են, որ նման միջոցները չեն օգնի հանցագործների դեմ պայքարին, իսկ ոմանք էլ դրանում խտրականության տարրեր են տեսնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |