Սպալետի. «Ինտերը» չի գնի Մխիթարյանին![]() 5 հունվարի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ինտեր» ակումբի տնօրեն Լուչիանո Սպալետին բացառել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ակումբ: Այս մասին գրում է բրիտանական Express-ը: «Մխիթարյանը, Պաստորեն, Վերդին կարժենան €30 մլն, իսկ մենք չունենք այդքան (գումար- խմբ.)»,- ասել է Սպալետին: Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Նրան հնարավոր գնել ցանկացող ակումբների շարքում ակտիվորեն շրջանառվում էին «Ինտերի» և Դորտմունդի «Բորուսիայի» անունները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |