HBO-ն հաստատել է` «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանն 2018-ին չի թողարկվի![]() 5 հունվարի 2018 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Այս մասին է հայտարարել հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չեն նշվում: «Գահերի խաղն» ամերիկյան գրող Ջորջ Մարթինի «Սառցի և հրի երկը» ստեղծագործության էկրանավորումն է: Նրա կարևորագույն սյուժետային գծերը պատմում են միջնադարյան Եվրոպան հիշեցնող աշխարհում մի քանի իշխանական տոհմերի մրցակցությունից սկսված քաղաքացիական պատերազմի, տապալված արքայական դինաստիայի ներկայացուցչի` իշխանությունը վերականգնելու փորձերի ու ողջ մարդկությանը սպառնացող գերբնական ուժի և դրան դիմակայող զինվորականների մասին: Սերիալը համաշխարհային հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշներն ունեցող կինոստեղծագործություններից է: Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |