ՀՀ-ով Իրանից Վրաստան գազի արտահանումը մնում է օրակարգում![]() 8 հունվարի 2018 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան բնական գազի մատակարարման պայմանագրի կնքումը շարունակում է մնալ օրակարգում: Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարարի գազի հարցերով տեղակալ Համիդրեզա Արաքին: Նա ասել է, որ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս երկրին գազ արտահանել բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Վրաստան: «Այս երկիր գազի արտահանման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, խելամիտ սակագների սահմանում, ինչպես նաև համաձայնություն Հայաստանի կառավարության հետ ՝ երկրի տարածքով գազը Վրաստան հասցնելու համար», - ասել է Արաքին: Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը գան համաձայնության, մասնավոր հատվածը կարող է գազ գնել Իրանից և սկսել դրա մատակարարումը դեպի Վրաստան: 2017 թվականին Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելացնել «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակում ՀՀ ներմուծվող բնական գազի ծավալները: Ավելի վաղ Իրանական գազի արտահանման ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին ասել էր, որ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում: Նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |