ՀՀ-ում ամենաարագը բարձրանում է ծրագրավորողների աշխատավարձը 8 հունվարի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվության և կապի ոլորտի աշխատողների աշխատավարձը 2017 թվականի հոկտեմբերին 2016-ի նույն ամսվա համեմատ աճել է մոտ 16%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարվա հոկտեմբերին ոլորտում միջին ամսական անվանական («կեղտոտ») աշխատավարձը կազմել է 433.587 դրամ: Նույն ժամանակահատվածում հանքարդյունաբերության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 13%-ով՝ կազմելով 396.000 դրամ: 12%-ով աճել է շինարարության ոլորտինը՝ կազմելով 216.000 դրամ: 2017 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի համեմատ աճել է 1,5%-ով` 2016-ի 177.000 փոխարեն նախորդ տարում կազմելով 180.000 դրամ: Պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է մոտ 2%-ով, մասնավորում՝ աճել 3,2%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |