Ադրբեջանում կողոպտել և փողոցում են թողել 104-ամյա ՌԴ քաղաքացու![]() 8 հունվարի 2018 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արևմուտքում, Գերանբոյ քաղաքի փողոցներում հայտնաբերել են սառած 104-ամյա Մադինա Ալիևային, որը ՌԴ քաղաքացի է, ծնունդով Դաղստանից: Զառամյալ կինը պատմել է, որ նա ծնվել է 1914-ին, մտադիր էր ուխտագնացություն կատարել Իրաք, սակայն նրան խաբել են: Ըստ կնոջ պատմածի, նրա ուղեկիցները նրանից 200 դոլար են գողացել և ոսկե ականջօղերը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ադրբեջանի ՆԳՆ մամուլի քարտուղար Էհսան Զահիդովը հայտնել է, որ այժմ նրանք աշխատում են պարզել կնոջ ինքնությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը մտադիր է 104-ամյա կնոջը, որն ազգությամբ չեչեն է, Չեչնիա տեղափոխել: «Ալիևան շտապ օգնության կարիք ունի, որը նրան կցուցաբերվի: Կարևոր չէ, թե նա որտեղից է: Նա միայնակ է, անօգնական, ուստի մենք հոգ կտանենք նրա մասին, անկախ նրանից, թե նա մինչ այդ որտեղ է ապրել»,-գրել է Կադիրովը Mylistory սոցցանցի իր էջում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |