Վազորդ Ուսեյն Բոլտը մտադիր է կարիերան որպես ֆուտբոլիստ շարունակել![]() 8 հունվարի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - 100 մ վազքում 8-ակի օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը մտադիր է կարիերան շարունակել որպես ֆուտբոլիստ: «Վնասվածքն անցյալում է, ես կրկին գերազանց մարզավիճակում եմ: Մարտին դիտում եմ անցնելու «Բորուսիայում», որից հետո պարզ կդառնա, կկարողանամ արդյոք ֆուտբոլային կարիերա սկսել: Եթե ինձ ասեն, որ ես գոհացնում եմ իրենց և հարկավոր է մի քիչ մարզվել, ես այդպես էլ կանեմ»,-ասել է մարզիկը, գրում է Lenta.ru-ն Daily Express-ի վրա հղումով: Մարզիկը պատմել է, որ երազում է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Ես խոսել եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ և խնդրել եմ նրան բարեախոսել ինձ համար: Նա պատասխանել է, որ եթե ես առողջ լինեմ և լավ մարզավիճակում, նա կտեսնի, թե ինչ կարելի է անել»,-ասել է նա: Հունիսին մարզիկն արդեն հայտարարել էր, որ մտաիրդ է մարզվել «Բորուսիայի» հետ՝ խոստովանելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն է և երազում է խաղալ այդ թիմի կազմում: 2017-ի օգոստոսին Բոլտը մասնակցում էր 100-ական մետր 4 փոխանցավազքի Լոնդոնի աշխարհի առաջնությունում, սակայն վնասվածք ստացավ և չհասավ եզրագծին: Նույն առաջնությունում նա բրոնզ նվաճեց: Այդ մրցաշարը վերջինը դարձավ Բոլտի կարիերայում: Բոլտը 8-ակի օլիմպիական չեմպիոն է և աշխարհի 11-ակի չեմպիոն, և 100 մ (9,58 վայրկյան) և 200 մ (19,19 վայրկյան) դիստանցիայի մրցավազքերի ռեկորդակիր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |