Հայաստանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը Երեւանի կենտրոնում 1 մարտի 2008 - 08:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ժամանակով 7:00-ին Հայաստանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը Երեւանի կենտրոնում: Ըստ ականատեսների, ցրելու գործողության ժամանակ հրապարակում են եղել մի քանի հազար մարդ: Իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են ռետինե մահակներ: Ըստ PanARMENIAN.Net ի ստացած տեղեկության, ընդդիմադիր շարժումը գլխավորող Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հանրահավաքի ժամանակ նույնպես Ազատության հրապարակում էր, ներկայումս տնային կալանքի տակ է: Նշենք, որ այսօր 15:00-ին ընդդիմությունը կրկին մտադիր է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Եթե մուտքը հրապարակ փակ լինի, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Մաշտոցի պողոտայում: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիր ուժերը 10 օր անընդմեջ հանրահավաքներ էին անցկացնում` պահանջելով անվավեր հայտարարել ընտրությունների արդյունքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |