ՊՆ փոխնախարար. ՀՀ ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրն առաջիկա տարիների համար է![]() 8 հունվարի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի արդիականացումն անհրաժեշտություն է՝ հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար: Այդ մասին Հանրապետական կենտրոնական հավաքակայանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծին։ Փոխնախարարի խոսքով՝ աշխարհի բոլոր երկրների զինված ուժերն էլ ժամանակ առ ժամանակ արդիականացման խնդիր են դնում իրենց առջև, իսկ դա, ըստ նրա, պայմանավորված է և՛ զենքի շուկայում փոփոխություններով, և՛ մարտական պատրաստվածության նոր հմտությունների ձեռք բերմամբ, ինչպես նաև մի շարք այլ հրամայականներով, հայտնում է Aysor.am-ը։ «Արդիականացման լուրջ աշխատանքներ են իրականացվել ծրագրի մշակման համար, առաջիկայում ծրագիրը կունենա իր ընթացքը։ Փորձելու ենք այնպես անել, որ հունվար ամսվա ընթացքում ծրագիրը հաստատվի և դառնա պետության բոլոր գերատեսչությունների համար առաջնորդող փաստաթուղթ»,- նշել է Զաքարյանը։ Այլ մանրամասներ չհրապարակելով արդիականացման ծրագրի վերաբերյալ՝ Արտակ Զաքարյանը միայն ասել է, որ արդիականացման հիմնական խնդիրը դրվում է առաջիկա տարիների համար, որպեսզի ՀՀ զինված ուժերը կարողանան շատ ավելի մեծ և հավակնոտ խնդիրներ լուծել։ Հունվարի 4-ին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցան զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, տեղեկանցնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |