Բրեդ Փիթը մտադիր էր $120.000 վճարել «Գահերի խաղը» Դեյեներիսի հետ դիտելու համար![]() 8 հունվարի 2018 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Դերասան Բրեդ Փիթը բարեգործական աճուրդում փորձել է գնել «Գահերի խաղի» սերիաներից մեկը Էմիլիա Քլարկի հետ դիտելու իրավունքը, որը կազմակերպել էր Շոն Փենը: Աճուրդը կայացել է հունվարի 6-ին Լոս Անջելեսում: Դեյեներիս Տարգարիենի դերը ֆիլմաշարում կատարած դերասանուհու հետ «Գահերի խաղի» մեկ սերիան դիտելու իրավունք տվող լոտի մեկնարկային գինը եղել է 20.000 դոլար: Փիթն առաջարկել է 80.000 դոլար, իսկ հետո բարձրացրել մինչև 90.000 դոլար, գրում է Meduza-ն Variety-ի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ աճուրդի ժամանակ դահլիճում ինչ-որ մեկը բացականչել է. «Իսկ Հյուսիսի արքան այստե՞ղ է»: Սակայն, հենց այդ պահին Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը դուրս էր եկել դահլիճից: Վերադառնալով՝ նա առաջարկել է միանալ Քլարկին՝ այժմ լոտն առաջարկում էր դիտել «Գահերի խաղը» 2 գլխավոր դերակատարների հետ միասին: Դրանից հետո Փիթն էլ ավելի բարձրացրեց դրույքը՝ մինչև 120.000 դոլար: Ինչպես հայտնել է US Weekly-ի աղբյուրը, դերասանն արդեն ուրախ-ուրախ բարձրացրել էր ձեռքը, երբ աճուրդի անհայտ մասնակիցը 150.000 դոլար առաջարկեց: Արդյունքում լոտը վաճառվեց 160.000 դոլարով, սակայն, հյատնի չէ թե ում: Փիթը հավանություն տվեց գնորդին ծափահարություններով: Ավելի ուշ աճուրդում Դի Կապրիոն 80.000 դոլար առաջարկեց ամերիկացի նկարիչ Ջոշ Սմիթի կտավի համար, սակայն Էմիլիա Քլարկը վճարեց 90.000 դոլար: Սմիթի մեկ այլ կտավը բաժին ընկավ ԴիԿապրիոյին: Գումարը կփոխանցվի J/P HRO ոչ կոմերցիոն կազմակերպությանը, որը օգնում է Հաիթիի բնակիչներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |