ԳՇ պետ. «Ես եմ» ծրագրին ուզում է մասնակցել 120 երիտասարդ![]() 8 հունվարի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 30-ի դրությամբ «Ես եմ» ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել 120 հոգի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Ես եմ» ծրագիրն առանձին ստորաբաժանում է լինելու: Ինչպես պատրաստության ընթացքում, այնպես էլ ամբողջ ծառայության ընթացքում ծրագրում ընդգրկվածներն առանձին են ծառայելու, որովհետև իրենց ծառայության ձևը տարբերվում է մնացած զինծառայողների ծառայության ձևից», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Մովսես Հակոբյանն ասել է, որ դեռևս ծրագրի մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնած զինծառայողները բոլորն էլ կծառայեն նույն զորամասում՝ նույն ստորաբաժանման մեջ: «Ծառայության վայրը մենք կհայտարարենք: Բոլոր դեպքերում ասեմ, որ այդ զորամասը լինելու է սահմանապահ զորամաս: Ծրագրի մասնակիցները վիճակահանության չեն մասնակցելու», - հավելել է նա: «Ես եմ» ծրագրով զորակոչիկի ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը: Յուրաքանչյուր ամիս նա կծառայի 1+1+2 բանաձևով. մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել 3 ծրագրերից մեկի համար՝ մատչելի բնակարան, գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր, ուսման վարձի փոխհատուցում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |