12 ամսում վարկերի ծավալն աճել է 11%-ով 8 հունվարի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 2,565 տրլն դրամ։ Ազգային վիճակագրական ծառագյության տվյալների համաձայն՝ այն 2,2%-ով աճել է հոկտեմբեր ամսվա և մոտ 11,5%-ով 2016-ի նոյեմբերի նկատմամբ։ Արտարժույթով վարկերը կազմել են տրամադրված ընդհանուր վարկերի ծավալի 58,9%-ը, որից 18%-ը կարճաժամկետ վարկեր են (1,509 տրլն դրամ) , իսկ մոտ 81%-ը՝ երկարաժամկետ։ Դրամով տրամադրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ընդհանուրի մոտ 34%-ը, որից երկարաժամկետ են 85%-ը, կարճաժամկետ՝ 14%-ը (891,6 մլրդ դրամ)։ Բանկերի ժամկետանց վարկերը կազմել են ընդհանուր վարկերի 1,5%-ը: Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2017-ի նոյեմբերի վերջին կազմել է 1,282 մլն դրամ, ինչը 1%-ով աճել է հոկտեմբերի նկատմամբ, իսկ 2016-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ՝ 15,4 %-ով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |