Արտակ Զաքարյան. Դիրքերում ծառայող զինվորներին ավելի դիմացկուն և որակյալ համազգեստ է պետք 8 հունվարի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մարտական հերթապահություն իրականացող զինվորների համար, բնականաբար, շատ ավելի ամուր, դիմացկուն և շատ որակյալ համազգեստ է պետք, քան, օրինակ, հրետանավորների կամ ՀՕՊ ծառայությունում ընդգրկված զինծառայողների համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը կենտրոնական հավաքակայանում՝ նշելով, որ ծառայության վայրն ու բնույթը նույնպես նշանակություն ունեն: «Պաշտպանության նախարարության սևեռուն ուշադրության կենտրոնում է զինվորի հանդերձանքի որակի հարցերը և մենք ամեն ինչ անում ենք, որ յուրաքանչյուր զորակոչ նոր որակի հնարավորություններ բերի մեր զինծառայողների համար»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Փոխնախարարը համաձայնել է, որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ զինծառայողներն ունեցել են ոչ որակյալ համազգեստ, կիսաճտքավոր կոշիկներ: «Այո, ցավոք, եղել են նման դեպքեր: Այժմ դա մեր անմիջական ուշադրության կենտրոնում է։ Պետք է ասեմ, որ էլի զարգացնելու և լավացնելու տեղ ունենք։ Այս ուղղությամբ պաշտպանության նախարարությունում աշխատանքներ տարվում են»,-ասել է նա: «Փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր զինծառայողի ծառայության ընթացքում իրեն հատկացված հանդերձանքը և պարագաներն ունենան առավելագույն բարձր որակ և լինեն հարմար՝ կրելու և օգտագործելու տեսանկյունից»,-հավելել է փոխնախարարը։ Հունվարի 4-ին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցան զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, տեղեկանցնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը: Ընթերցեք նաև.ՊՆ փոխնախարար. ՀՀ ԶՈւ արդիականացման հիմնական խնդիրն առաջիկա տարիների համար է Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |