Fitch Ratings-ը բարձրացրել է Երևանի վարկանիշը

Fitch Ratings-ը բարձրացրել է Երևանի վարկանիշը

PanARMENIAN.Net - Fitch Ratingsմիջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ B+ մակարդակում «Կայուն»-ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար։

«Ֆիչ Ռեյթինգս» վարկանիշային գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երևանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

2017-ի դեկտեմբերի սկզբին «Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը վերահաստատել էր Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն սահմանելով «B+» մակարդակում «Կայուն» կանխատեսմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---