Հարցում. Հայաստանցիներն ամենից շատ վստահում են բանակին և եկեղեցուն

Հարցում. Հայաստանցիներն ամենից շատ վստահում են բանակին և եկեղեցուն

PanARMENIAN.Net - Հայաստանցիների 77%-ը վստահում է ՀՀ զինված ուժերին, իսկ 74%-ը՝ դավանած կրոնական հաստատություններին:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցի համաձայն՝ հայաստանցիներ 66%-ը չի վստահում Ազգային ժողովին, իսկ 64%-ը նախագահին:

Վստահություն չվայելող պետական կառույցների շարքում են նաև կառավարությունը՝ 58%, դատական իշանությունը՝ 53%: 63%-ը չի վստահում քաղաքական կուսակցություններին, 38%-ը ՝ լրատվամիջոցներին, 33%-ը՝ բանկերին:

Հայաստանցիները նշվածներից ավելի շատ են վստահում կրթական և առողջապահական համակարգերին. համապատասխանաբար 48% և 40%:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---