Վրաստանում վերանվանում են ադրբեջանաբնակ գյուղերը![]() 9 հունվարի 2018 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը նպատակաուղղված փոխում է թրքական տեղանունները, և այդպիսի քաղաքականությունը շարունակվում է 70 տարի: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանում գործող Մարդու իրավունքների կովկասյան կենտրոնի ղեկավար, փորձագետ Էլբրուս Մամեդովը: Ըստ նրա, 2017-ի դեկտեմբերին Ազգային փոքրամասնությունների եվրոպական կենտրոնում հրապարակվել էր Nomen Est Omen? Naming and Renaming of Places in Minority Inhabited Areas in Georgia զեկույցը, որի հեղինակն է Մարիա Դիեգո Գորդոնը: Ըստ ադրբեջանցի փորձագետի, այդ քաղաքականությունը տարվում է միայն ադրբեջանական (թրքական) տեղանունների դեպքում, և չի վերաբերում մյուս ազգային փոքրամասնություններին և նրանց տեղանուններին, գրում է Minval.az-ը Sputnik-Ադրբեջանի վրա հղումով: Փորձագետը կարծում է, որ բոլոր այդ գործողություններն ուղղված են Վրաստանի ադրբեջանական համայնքի դեմ: «2010-ին մի շարք պաշտոնյաներ Մառնեուլիի շրջանի տեղական մարմիններում իրենց սեփական շահերից ելնելով, հավանություն տվեցին տեղանունների փոփոխմանը և փաստացի համաձայն եղան 19 գյուղի վերանվանմանը, ինչը հնարավոր եղավ կասեցնել միայն հասարակական կազմակերպությունների շնորհիվ: Իսկ Սանցխե Ջավածքում որևէ գյուղի վերանվանման մասին խոսք չի եղել»,-ասել է Մամեդովը: Ըստ նրա, Վրաստանի Բոլնիսի շրջանում 1990-1991թթ. Աբդալլի գյուղը վերանվանվել է Ջավշանիանի, Արխալին՝ Նախիդուրի, Ղոչուլուն՝ Չափալի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |