ԶԼՄ. SpaceX-ի գաղտնի արբանյակը չի հասել ուղեծիր՝ այն ծովն է ընկել 9 հունվարի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան մասնավոր տիեզերական SpaceX ընկերության հունվարի 8-ին Ֆլորիդայից տիեզերք արձակած Zuma գաղտնի արբանյակը չի հասել ուղեծիր ու ընկել է ծովը: Այս մասին գրում է Reuters-ը: Գաղտնի արբանյակը ուղեծիր պետք է հասներ Falcon 9 հրթիռի միջոցով, սակայն վերջինս չի հասել ուղեծիր, ինչի արդյունքում արբանյակը ծովն ընկնելով կործանվել է: Մի քանի մլրդ դոլար արժողությամբ արբանյակը կառուցել է Northrop Grumman ընկերությունը, որը պատասխանատու էր նաև արբանյակը տիեզերք տեղափոխող հրթիռի ընտրության համար: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն, իսկ SpaceX-ի խոսնակ Ջեյմս Գլիսոնը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը: Zuma գաղտնի արբանյակը գործարկվել է Քանավերալ հրվանդանից հունվարի լույս 8-ի գիշերը՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին: Zuma-ն SpaceX-ի առաջին գաղտնի գործարքը չէր: 2017-ի մայիսին ընկերությունն ուղեծիր էր դուրս բերել ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության սարքը: Սեպտեմբերին SpaceX ընկերությունը գործարկեց ԱՄՆ ՌՕՈւ փորձարարական ուղեծրային ինքնաթիռը: 2017-ին ընկերությունն իր համար նոր ռեկորդ սահմանեց՝ 18 հաջող գործարկում կատարելով: Falcon 9-ի առաջին աստիճանը հաջողությամբ վերադարձվել է ամեն անգամ, երբ դա նախատեսված էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |