ԱՋԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ19 սեպտեմբերի 2002 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Աջարիայի ինքնավար հանրապետության հայերին հուզող հարցերի լայն շրջանակ է քննարկվել Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների եւ հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեի հանդիպման ընթացքում: «Ա-Ինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Աբաշիձեն ընդգծել է տեղի հայերի ակտիվ դերը Աջարիայի քաղաքական եւ տնտեսական կյանքում, նրանց ներդրումը հանրապետության բարգավաճման գործում: Իրենց հերթին համայնքի անդամները երախտագիտություն են հայտնել Աջարիայի ղեկավարին տեղի հայերին ցուցաբերվող աջակցության համար:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |