Սերժ և Անժելա Թանկյանները նվիրատվություն են արել կարիքավոր ընտանիքներին

Սերժ և Անժելա Թանկյանները նվիրատվություն են արել կարիքավոր ընտանիքներին

PanARMENIAN.Net - Սերժ և Անժելա Թանկյանները երկրորդ տարին անընդմեջ միացել են«Օրրանին»՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ նվիրաբերելու ավանդույթին:

Նրանց նվիրատվության շնորհիվ «Օրրանի» 215 շահառու ընտանիքին զուգահեռ մեծաքանակ պարենամթերք է ստացել ևս 212 կարիքավոր ընտանիք, որոնք ընտրվել են Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից: Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքի ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն են ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունները:

Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում թեթևացնել կարիքավոր մարդկանց դրությունը և հույս ներշնչել վերջիններիս՝ 2018 թվականի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---