Լիբանանյան գործարարների այցից հետո նոր ներդրումներ են սպասվում![]() 9 հունվարի 2018 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունն ամփոփել է լիբանանյան գործարար առաքելության արդյունքներն, ըստ որոնց, նոր ներդրումների և Հայաստանում արտադրություններ հիմնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այցը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 12-15-ը։ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և MALIA Group ընկերությունը հաջող բանակցություններից հետո արդեն փաստաթուղթ են ստորագրել։ Լիբանանյան ընկերությունը որոշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող ստարտափերին ծրագրային ապահովման, տեխնոլոգիական լուծումների պատվերներ տալ և վստահել առկա լուծումների սպասարկումը։ Մի քանի այլ պայմանավորվածություններ բանակցությունների կամ քննարկումների փուլում են։ Tony’s food ընկերությունը նպատակադրվել է սննդի կիսաֆաբրիկատների համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում՝ ռուսական շուկա արտահանելու նպատակով։ Meptico ընկերությունը քաղցրավենիքի և խմորեղենի արտադրության համար նախատեսված սննդային հավելումների, փոշիների արտադրություն հիմնելու ծրագիր է կազմել՝ նույնպես ռուսական շուկա արտահանելու նպատակով։ Քննարկումների փուլում է Mike sports ընկերության՝ Հայաստանում սպորտային հագուստի և պարագաների արտադրություն սկսելու ծրագիրը։ Management and Development International Company-ն նպատակ ունի ներդրումներ կատարել ՀԶՀ-ի մշակած նախագծերում։ Արտաշատում լիբանանյան Bycop home textiles ընկերությունն արդեն հիմնում է տեքստիլի արտադրություն (բիզնես ծրագիրն այցի հետ կապված չէ), որի ընթացքում ՀԶՀ թիմը խոստացել է աջակցել հետսպասարկման իր ամբողջ գործիքակազմով, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |