Սահարայում նորից ձյուն է եկել![]() 9 հունվարի 2018 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ալժիրի Այն Սեֆրա քաղաքում, որը գտնվում է Սահարա անապատում, ձյուն է եկել: Անապատում ձյուն էր տեղացել նաև 2016-ին: Ձյունը եկել է հունվարի 7-ի վաղ առավոտյան: Ձյան ծածկույթի հաստությունը մոտ 40 սմ է եղել, սակայն արդեն երեկոյան այն հալվել է, քանի որ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր էր մոտ 5 աստիճանով: Այդ մասին գրում է Lenta.ru-ն ալժիրական TSA պարբերականի վրա հղումով: Վերջին 37 տարում Սահարայում ընդամենը 3 անգամ է ձյուն տեղացել, վերջին անգամ դա 2016-ի վերջում էր: Այն ժամանակ ձյան տեղումները 24 ժամ տևեցին, իսկ տեղաբնակներին շատ էր զարմացրել բնության այդ անոմալ երևույթը: Սահարան Երկիր մոլորակի ամենամեծ անապատն է: Այն զբաղեցնում է Աֆրիկայի տարածքի մոտ 30 տոկոսը, իսկ մակերեսը մոտ 9 մլն քկմ է: Տեղումների տարեկան նորման 80-100 մմ է անապատի տարբեր մասերում: Photo: Sekkouri Kamel Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |