Զվյագինցևի «Անսիրությունը» հավակնում է բրիտանական BAFTA-ին![]() 9 հունվարի 2018 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրությունը» հավակնում է Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի՝ BAFTA-ի մրցանակին «Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում»: Անվանակարգում Զվյագինցևի ֆիլմի հետ կմրցեն Անջելինա Ջոլիի «Սկզբից նրանք սպանեցին հորս», Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմը, Պակ Չհան-ուկի «Սպասուհին» և Ասհար Ֆարհադիի «Վաճառականը»: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Լուկա Գուադանյինոյի «Ինձ իմ անունով կոչիր», Ջո Ռայթի «Մութ ժամանակները», Քրիսթոֆեր Նոլանի «Դյունկերկը», Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» և Մարտին Մաքդոնահի «3 գովազդային վահանակ Էբբինգի, Միսսուրի սահմանին» ֆիլմերը, գրում է Meduza-ն: Լավագույն ռեժիսորի կոչման համար կպայքարեն Դենի Վիլնյովը («Սայրի վրայով վազողը 2049»), Լուկա Գուադանյինոն («Ինձ իմ անունով կոչիր»),Քրիսթոֆեր Նոլանը («Դյունկերկ»), Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») և Մարտին Մաքդոնահը («3 գովազդային վահանակ Էբբինգի, Միսսուրի սահմանին»): Լավագույն դերասանի կոչմանը հավակնում են Դենիել Դեյ Լյուիսը («Նշմարող գիծը»), Դենիլ Կալույը («Հեռու»), Գարի Օլդմանը («Մութ ժամանակները»), Ջեյմի Բելը («Կինոաստղերը չեն մահանում Լիվերպուլում») և Թիմոտի Շալամեն («Ինձ իմ անունով կոչիր»): Լավագույն դերասանուհու կոչման համար կպայքարեն Անետ Բենինգը («Կինոաստղերը չեն մահանում Լիվերպուլում»), Ֆրենսիս Մաքդորմանը («3 գովազդային վահանակ Էբբինգի, Միսսուրի սահմանին»), Մարգո Ռոբբին («Տոնյան ընդդեմ բոլորի»), Սալլի Հոքինսը («Ջրի ձևը») և Սիրշա Ռոնանը («Լեդի Բերդ»): BAFTA-ի 71-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոնդոնում փետրվարի 18-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |