Telegram-ը 2018-ի գարնանը սեփական կրիպտոարժույթը կթողարկի![]() 9 հունվարի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Պավել Դուրովի Telegram մեսենջերը սեփական բլոկչեյնն ու Gram կրիպտոարժույթը կթողարկի 2018-ի մարտին: Կրիպտոարժույթի թողարկման համար ընկերությունը ICO (Initial Coin Offering) կանցկացնի՝ տոկենների առաջնային տեղաբաշխում: Ըստ TechCrunch-ի, մեսենջերը 3-5 մլրդ դոլար կներգրավի: ICO-ով հետաքրքրվում են խոշոր ներդրողները, այդ թվում՝ Mail.Ru Group-ը: Ընկերությունում չեն պատասխանել պարբերականի հարցմանը, գրում է Lenta.ru-ն: Բլոկչեյն-հարթակը կկոչվի Telegram Open Network (TON), որտեղ օգտատերերի վճարումներն ու մյուս գործողություններն անվտանգ կլինեն: 2018-ի չորրորդ եռամսյակում նախատեսվում է էլեկտրոնային դրամապանակ թողարկել, որի միջոցով հնրավոր կլինի կրիպտոարժույթը փոխանցել, ինչպես դա արվում է սովորական արժույթի դեպքում: Telegram-ի սեփական արժույթը և անցումն ապակենտրոնացված բլոկչեյնին թույլ կտա մեսենջերին խուսափել տարբեր երկրների իշխանությունների ճնշումից: TON-ը գործարկելու մտադրության մասին 2017-ի դեկտեմբերին հայտնել էր VK-ի աշխատակից Անտոն Ռոզենբերգը: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |