ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներին![]() 9 հունվարի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող ՀՀ 2 քաղաքացուն: Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն: ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակության հետ կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ դեկտեմբերին իրենք այցելել են ադրբեջանական կողմում պահվող անձանց: «Մենք մշտապես այցելում ենք նրանց, մշտադիտարկում նրանց պահման պայմանները, ապահովում նրանց կապը ընտանիքների հետ»,-ասել է նա: Ներկայումս Ադրբեջանում 2 գերի կա՝ Արսեն Բաղդասարյանն ու Զավեն Կարապետյանը, որին ադրբեջանական աղբյուրները Զավեր Կարապետյան են կոչում: Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից, վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ՀՀ տարբեր տարածքներում վարձատրության դիմաց անասնապահությամբ է զբաղվել։ Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, առերևույթ ակնհայտ են եղել մտավոր թերություններ։ Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից: Արսեն Բաղդասարյանն արդեն իսկ Ադրբեջանում դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |