Խավի. Առաջիկայում ֆուտբոլիստների համար օրինակելի կլինի Նեյմարը, հետո՝ Մբապեն 9 հունվարի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին կարծում է, որ առաջիկա 4 տարիներին ֆուտբոլիստները պետք է ձգտեն նմանվել Նեյմարին, իսկ նրանից հետո՝ Քիլիան Մբապեին: «Տաղանդը ֆուտբոլում միշտ ֆիզիկական պարամետրերից առավել կգնահատվի: Այն օրը, երբ դա փոխվի, ֆուտբոլը շատ ձանձրալի կդառնա: «Բարսելոնայում» մենք խաղն ընկալում էինք որպես ժամանակի և տարածության ամբողջություն, իսկ Բուսկետսը, Մեսսին և Ինյեստան տարածության ու ժամանակի տերերն էին: Ֆուտբոլում ոչինչ չի մնում պատահականության քմահաճույթին»,-ասել է ֆուտբոլիստը, հայտնում է Eurosport-ը El Pais-ի վրա հղումով: Նա հավելել է, որ հաջորդ 4 տարիներին ֆուտբոլում առաջատարը կլինի Նեյմարը, իսկ նրանից հետո՝ Մբապեն: «Եթե Քիլիանը տեղափոխվեր Գվարդիոլայի թիմ, ապա շատ շուտով նրա ունակությունները 8,5 պայմանական միավորից կհասնեին 9,5-ի: Ըստ Խավիի, հիմա «Սիթին» միակ թիմն է աշխարհում, որը ձգտում է իշխել դաշտում առաջին րոպեից մինչև վերջինը: Խավին «Բարսելոնայում» է խաղացել 1998-2015թթ.: 2015-ին 37-ամյա իսպանացին տեղափոխվեց «Ալ Սաիդ»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |