Արամյան. 2018-ին պետպարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է 1%-ով նվազել![]() 9 հունվարի 2018 - 16:58 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 1%-ով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ 2017 թվականին իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ ուղղված պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճի դանդաղեցմանը. հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3,102 տրլն դրամ կամ $6,404 մլրդ, որից 2,477 տրլն դրամը կամ $5,115 մլրդ-ը կազմում է արտաքին պարտքը: 2017 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 58,8%, ինչը 2,2%-ով բարձր է 2016 թվականի ցուցանիշից: «Պետական պարտքի մասին» օրենքով՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Եթե պարտքը գերազանցում է այս ցուցանիշը, ապա հաջորդ տարվա պետբյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |