Հայտնի երգչուհի Ջոս Սթոունը տպավորված է հայկական գինու համով![]() 9 հունվարի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանացի ջազ երգչուհի Ջոս Սթոունը Pop Matters միջազգային առցանց ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ հնարավորության դեպքում անպայման պետք է փորձել հայկական գինին: Պատասխանելով հարցին, թե բազմաթիվ երկրներում լինելուց հետո ինչն է, որ կցանկանար միշտ իր հետ լիներ, երգչուհին առանձնացրել է հայկական գինին: «Հայաստանում գինի փորձեցի, որը մատուցվեց կերամիկական կուժով: Դա շատ բնորոշ է այդ տարածաշրջանին: Հնարավորության դեպքում անհրաժեշտ է անպայման փորձել այդ գինին: Ցավոք ես, միշտ չէ, որ կարող եմ գինի խմել, քանի որ չեմ խմում ելույթի նախորդ օրը», - ասել է երգչուհին: Ջոս Սթոունը Հայաստան է այցելել 2016 թվականի հոկտեմբերին՝ որպես «Երևան Ջազ Ֆեստ» միջազգային փառատոնի հյուր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |