Տաջիկստանը պատրաստվում է օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի հետ![]() 9 հունվարի 2018 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին գրում է News.tj լրատվական կայքը: Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի հունիսի 14-ին: Երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հայկական կողմին տեղեկացնել Տաջիկստանի կողմից՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: 2017-ի հունիսին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի ընթացքում նախագահները պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |