Վերսաչեների ընտանիքը բողոքել է Ջաննի Վերսաչեի մասին սերիալից (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ մոդելավորող Վերսաչեների ընտանիքը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցել և հավանություն չի տվել Ջաննի Վերսաչեի մասին պատմող «Ամերիկյան հանցագործության պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանմանը: Ինչպես հայտնում է Harper's Bazaar-ը, Վերսաչեների ընտանիքը հայտարարել է նաև, որ հավանություն չի տվել գրքին, որի հիմնա վրա սերիալը նկարահանվել է: Հեռուստասերիալը պատմում է համաշխարհային նորաձևության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Ջաննի Վերսաչեի սպանության մասին: Դոնաթելա Վերսաչեի դերում Պենելոպե Կրուսն է, դերասանական կազմում ընդգրկված է նաև երգիչ Ռիկի Մարտինը, ով մարմնավորում է Ջանիի ընկերոջը՝ Դը Ամիկոյին: Սերիալի ռեժիսորը Ռայան Մրֆին է, ով նաև «Ամերիկյան սարսափ պատմության» ( American Horror Story) ստեղծողն է: Սերիալի պրեմիերան կայանալու է հունվարի 17-ին FX հեռուստաընկերության եթերում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |