ԱՄՆ-ում անոմալ ցրտերի պատճառով ալիգատորները մնացել են սառցե գերության մեջ10 հունվարի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Shallotte River Swamp Park ազգային արգելոցում մի քանի ալիգատոր անոմալ ցուրտ եղանակի պատճառով պատվել է սառույցով: Այդ մասին ասվում է արգելոցի ֆեյսբուքյան էջում: Ինչպես ասել է արգելոցի տնօրեն Ջորջ Հովարդը Wect պարբերականին, ալիգատորները քուն են մտել, դուրս թողնելով միայն քիթը, որպեսզի հնարավոր լինի շնչել: Ըստ նրա, նման դեպքերում կենդանիները նվազեցնում են մարմնի ջերմությունն ու դանդաղեցնում նյութափոխանակությունը, գրում է Lenta.ru-ն: Երբ սառույցը հալվի, ըստ Հովարդի, ալիգատորները կսկսեն մարմնի ջերմառեգուլյացիան: «Դա գոյատևման ցնցող տեխնիկա է»,-ասել է տնօրենը՝ հավելելով, որ նախկինում երբեք նման բան չի տեսել: Վերջին շրջանում ԱՄՆ արևելյան ափին անսովոր ցուրտ եղանակ է հաստատվել: Որոշ քաղաքներում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 30 աստիճան, տասնյակ մարդիկ են մահացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |